«Արդեն բոլորով հավաքվեցինք մոտ ժամը 10-ի կողմերը։ Մի հատ «Կատարո ռեզերվ 2015» բացեցինք, խմեցինք մեր տղերքի կենացը, որ կռիվ են տալիս մեր համար հիմա։ Ու արդեն սկսվեց մոբի հավաքը։ Բայց կեսօրից հետո սկսեցինք գործը, որովհետև աշխատանքը նենց էր, որ եթե չշարունակեինք, գինին կփչանար։
Ու մտածում էին, որ հեսա մի քանի օրից պրծնելու է: Լավ, կռիվը սկսվեց, հեսա գնալու ենք վերջները տանք, պրծնենք, տնտեսությունը պետք է զարգացնել չէ՞ հետո», - պատմում է առաջին օրվա մասին։
Գործարանի աշխատանքն այսպես շարունակում են մինչև հոկտեմբերի 11-ը։
«Մինչև ամսի 10-11-ը մարդիկ գյուղում են եղել։ Ոչ ոք ոչ տենց իրերն էր հանում, ոչ մի բան։ Ասում էին՝ ի՞նչ է, գալու են հասնեն Հադրո՞ւթ», - պատմում է Անդրանիկը։
«Արտասահմանում Հայաստա՛նն էին ճանաչում «Կատարո»-ով, Հայաստա՛նը։ Մեծ բան էր։ Հաջողությունը տեսնելով՝ մարդիկ ուզում էին իրենք էլ մտնեին էդ գործի մեջ»,- պատմում է Անդրանիկ Մանվելյանը։