2020 թվականի պատերազմի ընթացքում Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղն ադրբեջանցիների վերահսկողության տակ ընկավ հոկտեմբերի 21-22-ին։ Եղան և՛ մարդկային, և՛ նյութական, և՛ տնտեսական ու ռազմական կորուստներ։
Նախագծի առանձին պատումները ցույց են տալիս Տողի իշխանական ծագումն ու նշանակությունը, գյուղի համար մղված մարտերի ընթացքը, պատերազմի հետևանքով մարդկային կորուստները, նյութական կորուստներն ու տողեցիների ճակատագրերը։